ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Հայերենը՝ պաշտոնական լեզու, ռուսերենը՝ աշխատանքային

Հայերենը՝ պաշտոնական լեզու, ռուսերենը՝ աշխատանքային
19.11.2013 | 00:47

Օրերս պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀԿ արտաքին կապերի փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով, ի շարս այլոց, հանդիպել էր նաև «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Կոնստանտին Կոսոչովի հետ, հյուրընկալվել վերջինիս «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի հեղինակային հաղորդմանը, ասել էր. «Թույլ տվեք համարձակվել և ասել, որ վատ չի լինի օրինակ վերցնել ԵՄ-ի փորձից, ուր բոլոր անդամ երկրների լեզուները համարվում են պաշտոնական»։ Իմա` հայերենը ևս ՄՄ-ի համար դիտել որպես պաշտոնական լեզու, իսկ ռուսերենը թող լինի աշխատանքայինը:
Անշուշտ, հետաքրքիր առաջարկ է ոչ միայն, Պուտինի լեզվով ասած, 2,5-միլիոնանոց հայկական սփյուռք ունեցող Ռուսաստանի ֆոնին, էլ ավելի հետաքրքիր է սպասվող «Մաքսայինի» ֆոնին:
Ի դեպ, կիրակի օրը ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ԱՊՀ երկրների` Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հարցով հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը տարակուսանք էր հայտնել, թե ինչու են ռուսները հատուկ կարգավիճակ պահանջում Հայաստանում ռուսերենի համար, երբ որևէ այլ լեզու մեզանում նման կարգավիճակ չունի:
Մեր կողմից հավելենք, որ եթե ՄՄ-ն «հավասարազորների» միավորում է, ապա, հաստատ, Աշոտյանի ասածը տեղ ունի:
Բայց էլ ավելի հետաքրքիր է Աշոտյանի առաջարկը, երբ հիշում ենք, որ խորհրդարանում ՄՄ-ին վերաբերող քննարկումների ժամանակ անգամ հայ թարգմանիչ չկար, ինչն էլ առաջացրեց Խաչատուր Քոքոբելյանի լոկալ «հեղափոխությունը»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1886

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ